Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերջին տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազության մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է եւ ուղարկվել է ԱԱԾ՝ դրանում նշվող հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանն անդրադարձել էր Հայաստանի՝ զենքի ապօրինի գնման գործընթացին։