Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Խանջյան փողոցում՝ Ազգային անվտանգության ծառայության մոտ կայանված բեռնատարի վրայից, ասֆալտապատման համար օգտագործվող «կատոկը» դեռևս անհայտ հանգամանքներում ընկել է բեռնատարի միջից և առաջ շարժվելով՝ բախվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության հարևանությամբ կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։ «Mercedes»-ն էլ, առաջ ընթանալով, վնասել է ոստիկանական համարանիշներով Վիլիսը։ Ըստ նախնական տեղեկության՝ տուժածներ չկան։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։