ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներն ու Գագիկ Խաչատրյանը հայցադիմում են ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Խաչատրյանի գործարար որդիները պահանջում են պարտավորեցնել վարչապետի աշխատակազմին՝ ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտության համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։
Հայցադիմումը դատարան մուտք է եղել հունիսի 2-ին ու մակագրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։
կայքի տեղեկություններով՝ հայցադիմումի առարկան ՀՀ վարչապետի անունից մամուլի խոսնակի հնչեցրած հայտարարությունն է։
«ՀՀ կառավարության ունեցած տվյալներով Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն»,- ապրիլի 28-ին հայտարարել է Մանե Գեւորգյանը։
Ընդդեմ Վարչապետի աշխատակազմի հայցադիմում են ներկայացրել Գագիկ Խաչատրյանը եւ նրա գործարար որդիները՝ Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները։