Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ ծրագրով միանվագ անհատույց դրամական օժանդակություն կստանան բոլոր այն տնտեսվարողները, որոնք 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ն ունեցել են 2-100 աշխատակից և նույն ժամանակահատվածում նրանց հաշվարկած եկամուտների փաստացի ֆոնդը չի նվազել կամ ապրիլ ամսվա նվազումը կազմել է մինչև 5 %։
Դրամաշնորհներից չեն կարող օգտվել
❌ ֆինանսական,
❌ ապահովագրական,
❌ շահումով խաղերի ոլորտների տնտեսվարողները, կառավարչական մարմինները, հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, ոչ առևտրային կազմակերպությունները: