Ինչպես և խոստացել էինք, անպտղության դեմ պայքարի ծրագրի շահառուների ցանկը ընդլայնվեց. Արսեն Թորոսյան

Ինչպես և խոստացել էինք, անպտղության դեմ պայքարի ծրագրի շահառուների ցանկը ընդլայնվեց` այսօր ընդունված կառավարության որոշման համաձայն: Այն այսուհետ կընդգրկի 194 սահմանամերձ համայնք, նախկին 38 սահմանապահ համայնքի փոխարեն, որի արդյունքում հավելյալ մոտ 500 շահառու հնարավորություն կունենա օգտվել ծրագրից:

Սակայն այս ամենի հետ մեկտեղ չպետք է մոռանանք բոլոր հակահամաճարակային կանոնների պահպանման մասին: Խոսքը վերաբերում է նաև այսպիսի և մնացած բոլոր տեսակի բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններին:

Կանոնների պահպանման տեսանկյունից բժշկական կազմակերպությունները ամենաօրինակելին պետք է լինեն: