Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի. Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հանդես է եկել հրապարակմամբ, վերնագրելով այն «Պարզագույն սիլլոգիզմ»:

«a)      Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,

b)      Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին,

c)  Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»,- գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ilur.am կայքում:

ilur.am