Սիրելի հայրենակիցներ.
Հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ իմ էջում հրապարակվող նյութերը ուրիշների մասին չեն, մեր մասին են:
Իմ ու իմ ընտանիքի անդամների, Ձեր ու Ձեր ընտանիքի անդամների: Առանց չափազանցության. մենք նույն ազգն ենք, նույն ժողովուրդն ենք, նույն ընկալումներով եւ վարքագծով: Այդ նյութերում բառիս բուն իմաստով մենք ենք, մեր բարեկամները, հարազատները:
Բացառեք մարդկանց մասին վիրավորական խոսքեր ասելը, որովհետեւ մենք խոսում ենք մեր մասին, ոչ ուրիշների: Հանրային վերահսկողության այս ակցիան պատժիչ գործողություն չէ, այլ ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու եւ մեր խնդիրները միասին հաղթահարելու միջոց:
#ՀայաստաննԻմՕջախնԷ
#ԺողովուրդնԻմԸնտանիքնԷ
Ներողություն եմ խնդրում բոլոր այն հայրենակիցներից, ում հասցեին իմ էջում որեւէ թթու խոսք է հնչել: Բայց՝ հանրային վերահսկողության ակցիան շարոնկավելու է: Բայց՝ սիրով: Վատ մեկնաբանությունների հեղինակներին կոչ եմ անում ջնջել դրանք: Շնորհակալություն:
Պահպանեք հակահամաճարակային կանոնները: