Դեղամիջոցի առաջին խմբաքանակը ստացել են կլինիկաներն ու լիազորված դեղագործական կազմակերպությունները: Հունիս ամսին Ռուսաստանի հիվանդանոցները կստանան Ավիֆավիրի 60 հազար դեղաչափ: Անհրաժեշտության դեպքում արտադրության ծավալները կարող են ավելացվել՝ տարեկան հասցնելով մինչև 2 միլիոնի:
Ավիֆավիրն աշխարհում կորոնավիրուսի բուժման համար գրանցված երկու պատվաստանյութերից մեկն է: Այն ապացուցել է իր արդյունավետությունը կլինիկական փորձարկման ժամանակ: