Նարեկ Սարգսյանին տեղափոխել են հիվանդանոց.

 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին, տեղափոխել են հիվանդանոց՝ բժշկական հետազոտության։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է  փաստաբան Արթուր Պիվազյանը։

«Նարեկ Սարգսյանը բժշկի ցուցման հիման վրա, ՔԿՀ աշխատակիցների ուղեկցությամբ գնացել է քաղաքացիական հիվանդանոց՝ ստուգումների»,- մանրամասնեց պաշտպանը:

 

Հարցին, թե երբ կլինի բժիշկների եզրակացությունը՝ Պիվազյանը դժվարացավ պատասխանել: 

Հիշեցնենք, որ 2018թ.-ի հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:
2018թ.-ի հուլիսի 6-ին նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Նարեկ Սարգսյանը ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան տեղափոխվեց 2019թ.-ի դեկտեմբերի 21-ին։