Նելլի Միքայելյանն առանց հարգելի պատճառների չի մասնակցում իր միջնորդության հիման վրա կատարվելիք քննչական գործողություններին, քաղաքականացնում է քրեական գործի հանգամանքներն ու անհարկի ձգձգում նախաքննությունը
Քաղաքացի Նելլի Միքայելյանի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով կատարվում է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, որի արդյունքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն՝ քրեական գործով վերջնական որոշում կայացնելու համար:
Սակայն տուժող Նելլի Միքայելյանը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացնում նախաքննական մարմնին՝ կատարելու այնպիսի քննչական գործողություններ, որոնք նախկինում արդեն իսկ կատարվել են, անգամ առանց հարգելի պատճառների չի մասնակցում իր միջնորդության հիման վրա կատարվելիք քննչական գործողություններին, քաղաքականացնում է քրեական գործի հանգամանքներն ու անհարկի ձգձգում նախաքննությունը:
Նելլի Միքայելյանի՝ լրատվամիջոցներին պարբերաբար տրվող հարցազրույցները չեն բխում քրեական գործի փաստական տվյալներից և միտված են հասարակության մեջ պետական մարմինների նկատմամբ անվստահության մթնոլորտ ձևավորելուն:
Նելլի Միքայելյանն առանց հարգելի պատճառների չի մասնակցում իր միջնորդության հիման վրա կատարվելիք քննչական…
Опубликовано ՀՀ Քննչական Կոմիտե Пятница, 12 июня 2020 г.