ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ <<ԳՆԱԾ>> ՏՈՒՆԸ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ԵՎ ՓԱՇԻՆՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ <<ՈՒՆԵՑՎԱԾՔԸ>>:
Երկու օր է համացանցը <<պայթեցրել>>, է Աննա Հակոբյանի Կանադա այցելության ժամանակ <<գնած>> և իր ախռաննիկի քրոջ անունով <<ձևակերպած>> երեք միլիոն դոլար արժողությամբ տան մասին տեղեկատվությունը, տան նկարով:
Պետք է հիասթափեցնեմ հեղինակներին, և հիշեցնեմ, որ համացանցում կա նկարով որոնողական համակարգ:
Այդ միջոցով որոնման արդյունքում պարզվեց, որ Աննա Հակոբյանը փաստորեն ոչ թե տուն է գնել, այլ ակումբ, և ոչ թե Կանադայում, այլ ԱՄՆ ում :
ԱՄՆ Վաշինգտոն նահանգում գտնվող ակումբի հղումը ստորև:
https://www.zillow.com/…/8509-Country-Club-D…/37268773_zpid/:
Բայց օբյեկտիվ լինելու համար պետք է հայտնեմ բացահայտման հեղինակին, որ իրականում Փաշինյանի ընտանիքը գնել է հետևյալ անշարժ գույքերը ՝ ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում գտնվող Սպիտակ տունը և տեղում տվել վարձակալության ԱՄՆ կառավարությանը, այժմ այնտեղ բնակվում է ԱՄՆ Նախագահ Թրամպը:
Գերմանիա այցելության ժամանակ Աննա Հակոբյանը գնել և Գերմանիայի կառավարությանը տեղում վարձակալության է տվել Բունդեսթագը, այժմ այնտեղ է Անգելա Մերկելի նստավայրը:
Փարիզ այցելության ժամանակ Փաշինյանների ընտանիքը գնել է Ելիսեյան պալատը և Լուվրի թանգարանը և կրկին տվել է այս անգամ Մակրոնին վարձակալության:
Ըստ հավաստի լուրերի, Փաշինյանների ընտանիքը պատրաստվում է մոտ օրերս գնել Չինական մեծ պարիսպը և Ավետ Բարսեղյանի երգերի ոսկյա ձայնասկավառակի եզակի օրինակը, նվիրված Ռիտա Սարգսյանին:
Իտալիա այցելության ժամանակ Աննա Հակոբյանը կատարել է ամենախոշոր գնումը, նա գնել է Վատիկանը, Կոլիզեյը և Միքայել Մինասյանի հեղինակած՝ Հայկական Խոհանոցը Վատիկանի նկուղում գրքի բնօրինակը:
Առաջին հայացքից այս տեղեկատվությունը Փաշինյանների մասին վարկաբեկիչ է, փաստորեն ստացվում է, որ նրանք նույնպես թալանում են ժողովրդին:
Բայց սա միայն առաջին հայացքից, իրականում Աննա Հակոբյանը, բոլոր այս գույքերը և դրանցից ստացված վարձավճարների գումարները ներդրել է, կենդանիների՝ աուտիզմով և Այցգեյմերի հիվանդությամբ տառապող ՀՀԿ-ականների պաշտպանության ֆոնդում:
Ասեմ ավելին, Աննա Հակոբյանի ջանքերի շնորհիվ, առողջացել են և աուտիզմը և այցգեյմերը, բացի ՀՀԿ-ականներից, պարզվել է, որ վերջիններս անբուժելի են:
Ամփոփեմ հռետորական հարցով՝
Ե՞թե Փաշինյանների ընտանիքը երկու տարվա կառավարման ընթացքում կարողացել են գնել Սպիտակ Տունը, Բունդեսթագը, Կոլիզեյը, Վատիկանը, Չինական պարիսպը, Ելիսեյան պալատը, Լուվրի թանգարանը, Միքայել Մինասյանի հեղինակած՝ Հայկական Խոհանոցը Վատիկանի նկուղում գրքի բնօրինակը և Ավետ Բարսեղյանի երգերի ոսկյա ձայնասկավառակի եզակի օրինակը, նվիրված Ռիտա Սարգսյանին, ապա հարց է առաջանում, ո՞րքան են լափել և ի՞նչ գույքեր են գնել աշխարհով մեկ նախկինները 20 տարվա իշխանության ժամանակ:
Առողջ եղեք
Արտակ Գալստյան
ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ <<ԳՆԱԾ>> ՏՈՒՆԸ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ԵՎ ՓԱՇԻՆՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ <<ՈՒՆԵՑՎԱԾՔԸ>>:Երկու օր է համացանցը <<պայթեցրել…
Опубликовано Artak Galstyan / Արտակ Գալստյան Четверг, 11 июня 2020 г.