Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայից մինչև Հ. Էմինի փողոց ընկած հատվածում կկառուցվի ժամանակակից ճեմուղի (1,2կմ երկարությամբ և մինչև 8մ լայնությամբ) և հեծանվային ճանապարհ (2մ լայնությամբ): Ճեմուղին հագեցած կլինի գեղեցիկ լուսավորությամբ, կունենա առանձնացված մանկական և կանաչ գոտիներ:
Էսքիզային աշխատանքերն արդեն իսկ կատարվել են, կայացել է նախագծման աշխատանքերի մրցույթը: