Քրեական գործը, որի շրջանակներում կատարվում են քննչական գործողություններ, գտնվում է ԱԱԾ տիրույթում. Ռիմա Եգանյան

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ այսօր արված հայտարարության առնչությամբ տեղեկացնում ենք, որ քրեական գործը, որի շրջանակներում կատարվում են քննչական գործողություններ, գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում:

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը՝ նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով ստեղծվել է քննչական խումբ, որում ընդգրկված են նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչները:

Հիշեցնենք, վաղ առավոտյան Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ քննիչներն իրեն հայտնել են ԱԺ-ի իր աշխատասենյակը խուզարկելու որոշման մասին:

Քիչ ուշ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները պատրաստվում են խուզարկություն իրականացնել ոչ թե Նաիրա Զոհրաբյանի՝ Ազգային ժողովի  աշխատասենյակում, այլ Հանրապետության 47 հասցեում տեղակայված ԲՀԿ կենտրոնական գրասենյակի աշխատասենյակում։

ԱԱԾ-ն էլ հաղորդագրություն էր տարածել այն մասին, թե ինչպես են ԲՀԿ ներկայացուցիչները ընտրակաշառք բաժանել ընտրություններից առաջ, որոնց իսկությունը, ըստ հաղորդագրության, Նաիրա Զոհրաբյանը հաստատել է:

 

armtimes.com