«Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատանքն արգելվեց 24 ժամով
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցն այստեղ արձանագրել է մի շարք խախտումներ`
❌ տաղավարների գերխիտ դասավորություն,
❌ մինչեւ 20 քմ տարածքով վաճառակետում 2-ից ավելի անձանց ներկայության չբացառում,
❌ գծանշումներ բացակայություն
❌ աշխատակիցները չեն ջերմաչափվել,
❌ չի պահպանվել սոցիալական հեռավորությունը
ℹՏնտեսավարողին կարգադրվել է անհապաղ դադարեցնել աշխատանքը եւ շտկել խախտումները։