Շատերն են հարցնեւմ’ իսկ եթե մանդատները վայր դնեն։ Ես կարծում եմ, չեն դնի, իսկ եթե դնեն էլ’ ավելի շատ բան են կորցնելու…
— Խորհրդարանական ճգնաժամի ֆիքսումն այդ պահին չի ֆիքսվելու, այլ այն պահին, երբ պարզվի որ Ծառուկյան կամ ԼՀԿ նախընտրական ցուցակի անխտիր ԲՈԼՈՐ թեկնածուները հրաժարվել են մանդատներից։ Դա կտևի մեկ տարի, եթե ոչ ավել, մանավանդ որ պարտավորագրերն առգրավված են ու թեկնածուներն ազատագրված են… Իսկ ցուցակներում վստահաբար լինելու են մարդիկ, ովքեր չեն հրաժարվելու մանդատից…
-Միանշանակ կորցնում են խորհրդարանում ստացած առաջատար տեղը կամ ընդհանրապես կորցնում են այդ տեղը։
-Նախկին իշխանությունների կամ նրա հետ ասոցացված որևէ խմբակի շանսերն ավելի է փոքրացել, քան 2018-ի դեկտեմբերին էր… քրեական գործեր, դիմակահանդես ու մնացած։
Այնպես որ, նույնիսկ վատ է, որ չեն դնի։