Վրաստանը պատրաստվում է խաղող աճեցնել Մարսի վրա

Վրաստանը պատրաստվում է խաղող աճեցնել Մարսի վրա ??

Այո, այո, ամեն ինչ ճիշտ կարդացիք ))

Այն բանից հետո, երբ NASA-ն սկսեց մարդու՝ Մարս մոլորակի վրա կայուն կեցությանն ուղղված գաղափարներ հավաքել, հարևան երկրից մի խումբ գիտնականներ համագործակցելով տիեզերական հետազոտությունների վրացական գործակալության և Space Farm կազմակերպության հետ, ստեղծեցին IX Millenium ծրագիրը, որի նպատակը վրացական խաղողագործության դարավոր ավանդույթները կարմիր մոլորակ հասցնելն է և այնտեղի առաջին բնակիչներին վրացական գինով ապահովելը:

Ըստ ծրագրի ղեկավար Նիկոլոզ Դոբորջգինիձեի՝ վրացիները եղել են Երկիր մոլորակի առաջին գինեգործները և իր կարծիքով, կլինեն առաջինը նաև հարևան մոլորակի վրա:

IX Millenium-ը վրացական խաղողի 525 տեսակներից Մարսի վրա աճեցնելու համար ընտրել է ռկացիտելին, քանի որ հետազոտությունները ցույց են տվել, որ այն տիեզերական ճառագայթման նկատմամբ ամենակայունն է:

Հարևան երկրի գիտնականները անգամ գտել են բակտերիայի այնպիսի տեսակ, որը, ըստ իրենց, կկարողանա կարմիր մոլորակի հողը դարձնել բերրի:

Փորձարկումները անց են կացվում Թբիլիսիում գտնվող հատուկ լաբորատորիայում, որում ամբողջությամբ կրկնորինակված են Մարս մոլորակի կլիմայական պայմանները:

Վրաստանը պատրաստվում է խաղող աճեցնել Մարսի վրա ??Այո, այո, ամեն ինչ ճիշտ կարդացիք ))Այն բանից հետո, երբ NASA-ն սկսեց…

Опубликовано Տիեզերք/Space Среда, 17 июня 2020 г.