Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 17-ին, ժամը 15:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հալաբյան եւ Էստոնական փողոցների խաչմերուկում ուժեղ քամու հետեւանքով արտաքին լուսավորման 2 սյուն պոկվել եւ ընկել է ճանապարհի երթեւեկելի հատված՝ այն դարձնելով երկկողմանի անանցանելի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: