Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը գրում է․
«Անկեղծ ուրախ եմ, որ ջրցան մեքենան նույնիսկ դեմքով չեք ճանաչում..․
Անհամաչափ ուժի կիրառումը 2004 թվականի ապրիլի 12-ին էր, որ ջրցան մեքենա, պայթուցիկներ ու էլեկտրաշոկեր կիրառեցին, որ «Հանրապետություն» կուսակցության գրասենյակը կապարակնքեցին ու ներսում եղած աղջիկների մազերից քաշելով տարան ոստիկանություն: Ոստիկանության բաժանմունքներում դաժանաբար, ոչ մարդկային ծեծի ենթարկեցին, նրանցից մեկը ես էի` 19 տարեկան, գարունն աչքերիս մեջ սառեց…
Անհամաչափ ուժ կիրառում էին 2008 թվականի մարտի մեկին, որի հետևանքով 10 զոհ ունեցանք:
2015 թվականին Բաղրամյան 26-ի դիմաց քարշ էին տալիս և ծաղրում էին արդարություն պահանջող սևազգեստ Մայրերին. արդարություն, այլ ոչ թե իրենց 18-20 տարեկան որդիներին:
Վերը նշվածները կարդալուց հետո, արդյոք՞ կարելի է այս երկու օրերի տեղի ունեցածը կոչել անհամաչափ ուժի կիրառում, թե՞ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱՉԱՓ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԿԻՐԱՌԵԼ, կարծում եմ՝ երկրորդը:
Հ.Գ. Ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս կարելի է ընդդիմություն լինել՝ մահապարտի փոխարեն»։