ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից:
Տեսանյութում Դիլիջանում ընթացող հիմնանորոգման աշխատանքներն են: Նշվում է՝ օղակաձև հրապարակի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն 2020 թվականի սեպտեմբերին: Հ73-Պարզ լիճ հանրապետական նշանակության ավտոճանապարհը պատրաստ կլինի 2020-ի դեկտեմբերին:
Հիմնանորոգվում է նաև Մ8 Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը: Աշխատանքները կավարտվեն 2020 թվականի դեկտեմբերին: