Այսօր առավոտյան Գյումրու Բուլվարային թաղամասում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ըստ նախնական տեղեկությունների, ժամը 10:00-ի սահմաններում 9 հարկանի շենքի 8-րդ հարկից դեռևս անձը չպարզված կին է ընկել և տեղում մահացել:
Գյումրու շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել է, որ կանչի վայր հասած խումբը կնոջն արդեն մահացած է տեսել, տարածքի բնակիչները տվյալներ չեն հայտնել նրա անձի վերաբերյալ: Հավաքված քաղաքացիները կնոջը չեն ճանաչել:
Լրատվականը նշում է, որ այս պահին միայն հայտնի է, որ վերջինս 1980 թվականին ծնված քաղաքացի է և չի հանդիսացել այդ շենքի բնակիչ: