Դարքնեթում Telegram-ի միլիոնավոր օգտատերերի արտահոսք է եղել

Դարքնեթի ռեսուրսներից մեկում հայտնաբերվել է ավելի քան 900ՄԲ ծավալով տվյալների բազա, որոնք իրենց մեջ կրում են Telegram-ի մի քանի միլիոն օգտատերերի տվյալներ։ Այս մասին հայտնում է Код Дурова պարբերականը։

Տվյալների վերլուծության ժամանակ լրագրողները գտել են տարատեսակ հեռախոսահամարներ՝ օգտատերերի nickname-երով, որով գրանցված են մեսենջերում։ Թե քանի անձնական տվյալ է պարունակվում բազայում, չի հաջողվել պարզել։

Telegram-ի ներկայացուցիչները հասատել են այդ բազայի գոյության փաստը, մանրամասնելով, որ օգտատերերի անձնական տվյալներին հասանելիություն ստացել են մեսենջերի հատուկ ֆունկցիայի շնորհիվ, որը թույլ է տալիս ներբեռնել հեռախոսահամարները։

Ընկերությունում նշել են, որ արտահոսած  հաշիվների մոտ 70%-ը պատկանում է իրանական օգտատերերին, մնածած մոտ 30%-ը՝ ռուսական օգտատերերին։ Ընդ որում, այդ հաշիվների մեծամասնությունը հիմա ակտիվ չեն։ Իսկ անցյալ տարի ձեռնարկված միջոցները օգտատերերին թույլ են տալիս փակել իրենց հեռախոսահամարը, որպեսզի այն տեսանելի չլինի կողմնակի անձանց։  

 

ittrend.am