Հունիսի 25-ին, ժամը 10:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Սևերսկի թաղամասի տներից մեկում։
Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, այնուհետև օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:42-ին, մարվել՝ 13:43-ին: Այրվել է տունը՝ մոտ 100 քմ։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է Գյումրու համայնքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի երկու ջրատար։