TikTok սոցիալական վիդեոցանցի թուրքական տիրույթում տարածվել է մի սկանդալային տեսանյութ, որում տղամարդը Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում ազան (մուսուլմանական աղոթքի` նամազի կանչ) է կանչում։
Ազան կանչող տղամարդը, որը, ըստ ամենայնի, նաև սոցիալական հարթակում վերոնշյալ տեսանյութը տարածող նույն ինքը՝ Բյուշրա (Büşra) անունով օգտատերն է, տեսանյութը այսպես է վերնագրել. «Մեկ րոպեով կենդանություն են առնում եկեղեցու նեղ պատերը»։
Տեսանյութն ունի մոտ 37000 հավանում (like) և 600-ից ավել մեկնաբանություն։