Հունիսի 27-ին սպանություն է տեղի ունեցել Վարդենիս քաղաքում։ Սպանվել է 25 ամյա քաղաքացի։ Ինչպես տեղեկացնում է ոստիկանությունը, Գեղարքունիքի մարզի կայազորային հոսպիտալից հաղորդում է ստացվել, «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1995 թ.ծնված քաղաքացի:
Ըստ ոստիկանության հաղորդագրության` անհայտ անձն ինքնաձիգից կրակոցներ է արձակել 25 ամյա քաղաքացու ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածքներ: Ստացած մարմնական վնասվածքներից, նույն օրը ժ. 04.00-ի սահմաններում, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով քաղաքացին մահացել է: