ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունն ՀՀ Առողջապահության նախարարությանը տրամադրեց շարժական ռենտգեն սարք՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում Covid19 համավարակի դրական ախտորոշում ունեցող պացիենտների բուժման ընթացքում օգտագործելու համար։
«Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր, Միացյալ Նահանգները հարմարեցրեց իր աջակցությունը ըստ մեր հայ գործընկերների կարիքների՝ աջակցելով նրանց առավել արդյունավետ պայքար մղել COVID-19 համավարակի դեմ՝ վերափոխելով և ավելացնելով ԱՄՆ կառավարության ֆինանսական աջակցությունը Հայաստանին 6,6 միլիոն դոլարով։
Անցած 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ավելի քան 1,57 միլիարդ դոլարի ընդհանուր ներդրում է կատարել Հայաստանում, որից 106 միլիոն դոլարը՝ միայն առողջապահության ոլորտում»,-նշված է հաղորդագրության մեջ։
auroranews.am