Կեղծ ահազանգ ռումբի վերաբերյալ. «Երևան մոլ»

Հուլիսի 1-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Տարհանվել են «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի աշխատողներն ու այցելուները։

Փրկարարները ոստիկանության և տեղի անվտանգության աշխատողների հետ համատեղ իրականացրել են տեղազննում, որի արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։