Կառավարության 2020 թվականի սուբվենցիայի շրջանակներում ավելի քան 484 մլն դրամ կուղղենք մեր համայնքներում շուրջ 10 մշակույթի տների և կենտրոնների կառուցմանը, վերակառուցմանը և հիմնանորոգմանը՝
✅ Եղվարդի Արագյուղ բնակավայրի մշակույթի տան և բակային տարածքի հիմնանորոգում՝ 149.185.400 դրամ ընդհանուր բյուջեով
✅Վերին Պտղնիի մշակույթի տան կառուցում՝ 67.766.260 դրամ
✅Արզնիի հայ-ասորական մշակույթի տան շենքի վերակառուցում՝ 104.294.240 դրամ
✅Հացավանի մշակույթի կենտրոնի շենքի վերանորոգում՝ 16.370.920 դրամ
✅Պռոշյանի մշակույթի կենտրոնի շենքի հիմնանորոգում՝ 53. 850.580 դրամ
✅Քանաքեռավանի մշակույթի տան վերանորոգում և կահավորում՝ 53.335.250 դրամ
✅Պտղնիի մշակույթի դահլիճի վերանորոգում՝ 7.500.000 դրամ
✅Քաղսիի մշակույթի տան դահլիճի վերանորոգում՝ 21.352.000 դրամ
✅Գեղաշենի մշակույթի տան և երաժշտական դպրոցի գազիֆիկացում, լոկալ ջեռուցման համակարգի տեղադրում՝ 10.641.860 դրամ:
➡Աննախադեպ թվով և բյուջեով՝ շուրջ 6,7 մլրդ ՀՀԴ, 104 սուբվենցիոն ծրագրային հայտերն այլևս իրողություն են:
➡Ավելի քան 2,7 մլրդ ՀՀԴ ընդհանուր բյուջեով շուրջ 35 ծրագրերի շրջանակներում մեր համայնքներում նախատեսվող ճանապարհաշինական ծրագրերի ցանկն ամենայն մանրամասնությամբ արդեն ներկայացրել եմ:
?Այսօր կանդրադառնամ 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեր համայնքներում նախատեսվող ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ կառուցմանը, վերակառուցմանը, գեռուցմանն ու կահավորմանը:
➡Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ այս տարի մեր կողմից որպես համայնքներում կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդող կարևորագույն բաղադրիչ՝ առաջնահերթությունը տրվել է նաև մշակույթի տների կառուցմանն ու հիմնանորոգմանը:
Այսպիսով,
✅Վերին Պտղնի համայնքում հիմքից կառուցվելու է նոր մշակույթի տուն (այս պահին նշված համայնքում հիմքից կառուցվում է մանկապարտեզի շենք)
✅Առանձին ծրագրերով Եղվարդ համայնքի Արագյուղ բնակավայրում վերակառուցվելու է մշակույթի տան շենքը, հիմնանորոգվելու է բակային հատվածը, Պռոշյանում շարունակվելու են դեռ 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող մշակույթի կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները (այստեղ մշակույթի տուն երկար տարիներ չի գործել), իսկ Արզնիում նախկին ճաշարանի շենքը վերակառուցվելու է հայ-ասորական մշակույթի տան:
➡Հիշեցնեմ, որ Արզնիում մշակույթի կենտրոն ունենալու նպատակով դեռ 2019 թվականին դիմել էինք կառավարությանը, որն էլ հաստատել էր մեր սուբվենցիոն հայտը, սակայն կապալառուի կողմից կատարված աշխատանքը նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված պայմաններին չհամապատասխանելու հետևանքով շին.աշխատանքների կատարման համար կնքված պետական գնման պայմանագիրը լուծվել էր:
✅Հաստատված 5 ծրագրերի շրջանակներում Գեղաշենի մշակույթի տունն ու երաժշտական դպրոցը գազիֆիկացվելու են, տեղադրվելու է լոկալ ջեռուցման համակարգ, Քաղսի, Պտղնի, Քանաքեռավան, Հացավան համայնքների մշակույթի տներում իրականացվելու են վերանորոգման, կահավորման լայնածավալ աշխատանքներ (Հացավանում վերանորոգման աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում):
Հ.Գ. Այս ամենի մասին առաջիկայում ավելի մանրամասն կխոսեմ live ձևաչափով: