Անցկացված հարցումները վկայում են, որ հայերի 70%-ը հանդես է գալիս Արցախի եւ Հայաստանի միացման օգտին: Այս մասին գրում է « Բաղրամյան թելեգրամ ալիքը»։
«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը» հրապարակել է արցախյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ անցկացված հարցման արդյուքները: Այն անցկացվել է 2020թ-ի փետրվարի 21-ից մինչեւ մարտի 15-ը։ Հարցվողների 70%-ը ինչպես հայտնեցիցք կողմ են արտահայտվել միացմանը, 9%-ը դեմ, 16%-ը տոկոսը նշել է միացման փաստը, սակայն հարկ համարել հատուկ պայմանների պարագան, 1%-ը անտարբեր է այս հարցի նկատմամբ, 4%-ը տոկոսն ասել է, որ չգիտի:
Հարցվողների 52%-ը կարծում է, որ Արցախը պետք է լինի լիակատար անկախ, 23%-ը նորից նշել է հատուկ պայմանների պարագան, իսկ 23%-ը դեմ է: 95%-ը կտրուկ դեմ է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, անգամ հատուկ կարգավիճակի պայմանով, 1%-ը կողմ է այս հարցին: Հայաստանցիների միայն 30%-ը է կարծում, որ արցախյան հակամարտության հարցը կլուծվի առաջիկան 5%-ը տարիների ընթացքում:
13%-ը մտածում է, որ այդուամենայնիվ հարցը կլուծվի բանակցությունների միջոցով: 23%-ը համարել է քիչ հավանական, 21%-ն ընդհանրապես այս տարբերակը համարել է անիրական:
radio aurora