Մենք ակնկալում ենք, որ Ֆրանսիան ներողություն կխնդրի. Մևլութ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի Միջերկրական ծովում Թուրքիայի ու Ֆրանսիայի ռազմածովային ուժերի միջև միջադեպի վերաբերյալ «կեղծ պնդումների» համար, ինչը խորացրել էր ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև լարվածությունը: Թեմային անդրադարձել է Al Arabiya-ն:

«Երբ Ֆրանսիան կեղծ հայտարարություններ է անում և գործում է Թուրքիայի դեմ, ապա դա չպետք ընդունվի»,- հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Հեղինակ`Մարի Կոստանյան