«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ 2018թ. ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում ցուցարարների վրա հարձակվելու, նրանց ծեծի ենթարկելու, ինչպես նաև զենքի գործադրմամբ խուլիգանություն իրականացնելու մեղադրանքներվ քրեական գործերով անցած Մասիսի քաղաապետ Դավիթ Համբարձումյանը գրեթե աշխատանքի չի ներկայանում։
Քաղաքապետարանից մեզ պատմեցին, որ նա գրեթե իրար հաջորդող արձակուրդներ է ձևակերպում և ամիսներով գործի չի գալիս։ Նրա լիազորությունները իրականացնում է տեղակալը, որն էլ չի փայլում իր հմտություննեով, ինչի արդյունքում քաղաքապետարանում իսկական «բարդակ» է։
Ասում են՝ Դավիթ Համբարձումյանը քաղաքապետարանն է «բարդակ» սարքել, իսկ նրա մյուս «կրիմինալ» եղբայրը քաղաքը ինչ ուզում՝ անում է՝ իրեն համարելով անպատժելի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: