Հայաստանում մեկնարկել է «Կալաշնիկով» ինքնաձիգների արտադրությունը

Հայաստանում իր աշխատանքն է սկսել AK-103 «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը: Լուրը փոխանցում է Մեդիամաքս-ը:

Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի եւ ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցության պայմանագրի հիման վրա:

Ս.թ. հունիսին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի խոսնակ Մարիա Վորոբյովան ասել էր, որ Հայաստանում տարեկան կարող է արտադրվել մինչեւ 50.000 միավոր «Կալաշնիկով» ինքնաձիգ:

Ինքնաձիգները շուտով կմատակարարվեն ՀՀ զինված ուժեր: Ապագայում արտադրանքը նաեւ արտահանվելու է:

Banak.info-ն հայտնում է, որ «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ն ՀՀ զինված ուժերին նվիրաբերել է 170.000 դոլար՝ կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր նյութեր, թեստեր, պաշտպանիչ դիմակներ, ՊՇՌ լաբորատորիայի աշխատանքի համար անհրաժեշտ պարագաներ եւ ծախսանյութեր ձեռք բերելու նպատակով:

 

 

armtimes.com