Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ երկարացվում է վարկերի վերակառուցման հնարավորությունների ժամկետը.
«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովի հայտարարությունը.
Հարգելի՛ քաղաքացիներ,
Հաշվի առնելով COVID-19-ով պայմանավորված իրավիճակը, ինչպես նաև ընդառաջ գնալով բազմաթիվ քաղաքացիների խնդրանքին՝ «Վարկս ԷՅ ԷՄ Լուծարվող» ՈՒՎԿ ՓԲԸ-ը լուծարային հանձնաժողովը որոշում է կայացրել ևս 10 օրով երկարաձգել վարկերի վերակառուցման հնարավորության ժամկետը։
Հերթերից խուսափելու համար հորդորում ենք «Վարկս ԷՅ ԷՄ Լուծարվող» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մասնաճյուղեր այցելել մինչև 11.07.2020թ.-ը:
Խնդրում ենք «Վարկս ԷՅ ԷՄ Լուծարվող» ՈՒՎԿ ՓԲԸ մասնաճյուղեր այցելելիս պահպանել հակահամաճարակային կանոնները»։