Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Հրանտ Նազարյանը, որոնց լիազորությունները հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխություններով դադարեցվել են, գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ:
ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվության վարչության պետ Արմեն Խաչատրյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ Կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից հարցադրումներ է ստացել այդ բողոքի վերաբերյալ եւ այսօր պատասխաններ ուղարկել ՄԻԵԴ:
«ՄԻԵԴ-ից ստացվել են որոշակի հարցադրումներ ՀՀ Կառավարություն, որոնց Կառավարությունը տվել է լիարժեք պատասխաններ եւ այսօր արդեն իսկ ուղարկել ՄԻԵԴ»,- ասաց Խաչատրյանը՝ չհստակեցնելով հարցերի եւ պատասխանների բովանդակությունը: