Այս պահին լարված իրավիճակ է Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում։ Շուրջ 200 հոգի դուրս են եկել փողոց՝ բահերով, եղաններով, որպեսզի թույլ չտան, որ նախկին համայնքապետը վերականգնվի իր պաշտոնում։
ArmDaily.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը հայտնել է, որ հավաքվածները պահանջում են, որ նախկին գյուղապետը հետ չգա. «Վերաքննիչ դատարանը մասնակի անվավեր է ճանաչել մարզպետի որոշումը, բայց իր վերադարձի մասով թողել է հայցը մերժված։ Դատարանն ընդունել է մի հատ լղոզված որոշում, որ ոչ մեկը գլուխ չի հանում, այստեղից էլ առաջացել է նման խնդիր, ու ես չգիտեմ՝ ովքեր ու ինչի համար փորձում են իրեն հետ բերել։ Մարզպետարանը դիմել է Վճռաբեկ դատարան, բայց այն վարույթ չի ընդունվել»։