Բրազիլիայում CNN հեռուստաալիքի թղթակիցը հենց ուղիղ եթերում ենթարկվել է անտուն տղամարդու հարձակման։ Միջադեպի կադրերը մեծ արագությամբ տարածվել են համացանցում։
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Սան Պաուլոյում, երբ Մասեդոն եւ նրա թիմը նկարահանում էր ռեպորտաժ ուժգին անձրեւների հետեւանքով Տետե գետի մակարդակի բարձրացման մասին։
Թղթակցին մոտեցել է տղամարդ, որի դեմքը ծածկած էր մոխրագույն գլխարկով, եւ դանակով սպառնալով՝ խլել էր նրանից բջջային հեռախոսներից մեկն ու այնուհետեւ փախուստի դիմել։
ԶԼՄ-ները հաղորդում են, որ Մասեդոն չէր վիրավորվել եւ վերադարձել էր հեռուստաստուդիա։ Սակայն դեպքը բավականին վախեցրել էր կնոջը։
auroranews.am