Քիմ Քարդաշյանը հայկական փոքր բիզնեսներին աջակցելու կոչ է արել

Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սոցկայքերի էջերում Հայաստանի փոքր բիզնեսներին աջակցելու կոչ է արել:

Նա մեկնարկել է «Support Armenia» (Օգնիր Հայաստանին) արշավը, հետևորդներին հորդորել Քովիդ-19-ի օրերին միջոցներ ուղղել կորոնավիրուսի դեմ պայքարի հայկական ֆոնդին, որն աջակցում է համավարակից առավելապես տուժած ՓՄՁ-ներին: