Կորոնավիրուսով հիվանդ և ռեանիմացիայում գտնվող մեկ պացիենտի համար շուրջ մեկ միլիոն դրամ է ծախսվում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Արսեն Թորոսյանը նշեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարում հիվանդանոցների հետ կապված ծախսեր կատարել է ինչպես նախարարությունը, այնպես էլ՝ ողջ պետական ապարատը, դրանք կատարվել են նաև պահուստային ֆոնդերից ու գործող ծրագրերից: