Եթե 21 օրում նախագահը չստորագրի եւ չդիմի ՍԴ, ես հաճույքով կստորագրեմ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը. ԱԺ նախագահ

Եթե 21 օրում նախագահը չստորագրի եւ չդիմի ՍԴ, ես հաճույքով կստորագրեմ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը. ԱԺ նախագահ

mirzoyan

«Եթե նախագահը չստորագրի «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը եւ Սահմանադրական դատարանում չվիճարկի այն 5-օրյա ժամկետում, ես հաճույքով կստորագրեմ»: Անդրադառնալով նախագահի հայտարարությունից հետո խոսակցությունների առիթ տված օրենքի ճակատագրին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ այդ թեմայով չի խոսել ՀՀ նախագահի հետ: 

«Ես հետեւել եմ քննարկումներին, հնչել են երկու տարբեր կարծիքներ: Մի մասը պնդում է, որ այն պահից սկսած, երբ որ ՀՀ նախագահը գրությամբ ինձ տեղեկացրել է, թե չի ստորագրելու, ես կարող եմ ստորագրել: Մյուս մասը՝ իրավաբանների գերակշիռ մեծամասնությունը, ընդ որում, քաղաքական տարբեր ճամբարներից, կարծում են, որ անկախ այդ գրությունից, նախագահը ունի իրեն տրված 21 օրը, նախագահը կարող է փոշմանել, կարող է վիճարկել ՍԴ-ում, եւ, ահա, 21-օրյա ժամկետից հետո ԱԺ նախագահի համար առաջանում է իրավական հնարավորություն՝ ստորագրել կամ չստորագրել այդ օրենքը»:

 

armtimes.com