ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը կորոնավիրուսով է վարակվել։ Այս մասին քիչ առաջ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Այսօր պետք է լիներ պաշտպանության փոխնախարարը, Գաբրիել Բալայանը։ Հիվանդ է, առողջություն մաղթենք մեր գործընկերոջը։ Էս հիվանդությունը բոլորիս դուռը ծեծում է»,- նշեց Քոչարյանը։