SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 7-ին Երևանում տեղի ունեցած դեպքի փաստով: Ժամը 14:00-ի սահմաններում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժի ահազանգ է ստացվել, որ «մարմնի բազմաթիվ կտրած-պատռած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ժամը 14:00-ի սահմաններում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժի ահազանգ է ստացվել, որ «մարմնի բազմաթիվ կտրած-պատռած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ, 18-ամյա Հրանտ Ա.-ն է:
Վերջինս հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքները ստացել է հուլիսի 7-ին, ժամը 13:00-ի սահմաններում Ավան վարչականն շրջանի Աճառյան փողոցում գործող «Դղյակ» ռեստորանային համալիրում:
Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները: