Ոստիկանության օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հունիսի 30-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելուց հետո ի՞նչ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով է դեպքի վայրից հեռացել Մալաթիայում հայտնի «Նեպտունի Համիկի» որդին։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Պարզվել է նաև, որ խուլիգանությանը մասնակցել է նաև Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 23-ամյա Արման Դավթյանը, և ավտոմքենան, որը «Mercedes» մակնիշի է եղել, ինքն է վարել, և այդ ավտոմեքենայով է «Նեպտունի Համիկի» որդին հեռացել։ Այնուհետև Մալաթիայի ոստիկանները կատարում են բացատրական աշխատանքներ, ինչի շնորհիվ Ա. Դավթյանը ներկայանում է ոստիկանության Մալաթիայի բաժին՝ նշված ավտոմեքենայով, որտեղից էլ նրան ոստիկանները ներկայացնում են քննչական բաժին։
Մալաթիայի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ Նարեկի անձը պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակն ու մահակը հայտնաբերելու ուղղությամբ։
Ա. Դավթյանը քննիչի որոշմամբ բաց է թողնվել։