«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Գազի սակագնի բարձրացման պատճառներն ու հետեւանքները

«Գազի սակագնի բարձրացումն էական ազդեցություն չի ունենալու: Ինչ վերաբերում է Հայաստանում տնտեսության «գահավիժմանը» կամ վատթարացման վերաբերյալ պարոն Փաշինյանի գնահատականին, ես մի փոքր չեմ կիսում վարչապետի տեսակետը: Երբ ավարտվի կորոնավիրուսի տարածումը, և աշխարհը դուրս գա այս իրողություններից, ամփոփելով արդյունքները՝ կտեսնենք, որ Հայաստանն իր տնտեսական ցուցանիշներով լինելու է առաջատարների շարքերում: Մեզ մոտ հիմնականում տուժել են տուրիզմ եւ դրան հարակից մի քանի ոլորտներ: Մյուսները, ընդհանուր առմամբ, աշխատել են: Ես ակնկալում եմ, որ գյուղատնտեսության մեջ աճ կլինի, ինչն էլ կապահովի տուրիզմի ոլորտի զրոյական ցուցանիշի փոխհատուցումը: Մեզ համար սարսափելի վիճակ չի լինելու, որովհետեւ հանքարդյունաբերությունը, վերամշակող արդյունաբերությունը, թեթեւ արդյունաբերությունն աշխատել են: Վերադառնալով Ձեր հարցին՝ պիտի ասեմ, որ ինձ համար անընդունելի, ոչ գործընկերային մոտեցում է մեր ռազմավարական դաշնակցի կողմից սակագնի բարձրացումը: Որպես պատգամավոր՝ պարտավոր եմ առավել խորությամբ ուսումնասիրել այդ համաձայնագրի էությունը, տեսնել, թե ինչպես կարող ենք վերականգնել կորցրածը: Պայմանագիրը վերանայելու հնարավորություն միշտ կա: Եթե ուսումնասիրության արդյունքում հասկանանք` ինչ-որ տեղ ինչ-որ բան այն չի եղել, վերանայելու շանսեր կան»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում