Պատվաստանյութերը պետք է տրամադրվեն դրա կարիքն ունեցողներին, և ոչ թե «գլխավոր հայտատուներին». Բիլ Գեյթս

Միլիարդատեր բարերար Բիլ Գեյթսը հորդորել է կորոնավիրուսի դեղամիջոցներն ու պատվաստանյութերը հասանելի դարձնել այն երկրներին ու ժողովուրդներին, որոնք դրանց կարիքն ամենաշատն ունեն, և ոչ թե տրամադրել «գլխավոր հայտատուներին»: Թեմային է անդրադարձել Reuters գործակալությունը: Գեյթսի հավաստմամբ՝ խնդրի տնտեսական գործոնը հաշվի առնելու դեպքում մահացու համավարակը կերկարի:

«Եթե մենք դեղամիջոցներն ու պատվաստանյութերը տրամադրենք հիմնական գնորդներին ու հայտատուներին՝ դրա կարիքն առավելապես ունեցող մարդկանց փոխարեն, ապա ականատես կլինենք ավելի երկար, անարդար ու մահաբեր համավարակի»,- հայտնել է Microsoft ընկերության հիմնադիրը:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am