Երբ պատգամավոր, բարերար (ով չի ուզում իր անունը հրապրակել), համայնք, գյուղացի համագործակցության արդյունքում կարողանում ես լուծել մեծ խնդիր:
Հաղարծին գյուղի ջրագծերի մոտ 80% -ը գտնվում է ,մեղմ ասած, ծայրահեղ անմխիթար վիճակում: Դրանց փոխարինման աշխատանքներն այսօրվանից այլևս սկսված են:
Հիշեցնեմ, որ նույն տրամաբանությամբ, Հաղարծին գյուղում լուծել ենք նաև գյուղացիների իսկ խոսքով` Բրեժնևի ժամանակահատվածից խոստացված, բայց չլուծված, մոտ մեկ կիլոմետր երկարությաբ կոյուղաջրերի հեռացման համակարգի խնդիրը: