ՎԵՏՕ հասարակական- քաղաքական նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին ոստիկանները բերման են ենթարկել: Այս մասին facebook-ի իր էջում գրել է նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել էր, որո որոշել են ավտոերթ կազմակերպել դեպի Խոր Վիրապ:
Արդեն այսօր Նարեկ Մալյանը Facebook-ի իր էջում գրառումներ է արել հետեւյալ բովանդակությամբ.
«Խոր Վիրապի կողքի գյուղում` Լուսառատում մոտ 500 ոստիկան են կենտրոնացրել մեր «դուխով» իշխանությունները», «Արտաշատի բաժնում եմ: Աշխատանքիս վայրը գրում եմ Արարատի մարզի կոկորդիլոսաբուծարանի ավագ մասնագետ»:
Հիշեցնենք, որ նախօրեին Նարեկլ Մալյանը անդրադառնալով ավտոերթին, նշել էր. «Որոշել ենք ակցիան սկսել հենց այն վայրից, որտեղից Գրիգոր Լուսավորիչը դուրս է բերել քրիստոնեությունը և տարածել երկրով մեկ։ Հայաստանում արգելված են ոչ թե ակցիաները, այլ հավաքները»: