«Պարզվեց, որ մեր մոդեռնիզացված համակարգերն ի վիճակի են խոցել գերժամանակակից իսրայելական Հերմես 900-ներին: Իսկ դա կառավարվող համակարգ է, որը պտտվում է, և մեր զոհերը ենթադրաբար եղել են երկու «կամիկաձեների» օգտագործման հետևանքով», -լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա նաև նշեց, որ հայկական բանակի հզորություններն այս օրերին ավելացվում են. երկու օրվա ընթացքում ադրբեջանական տասը անօդաչու սարք է խոցվել:Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ այսօր սահմանին հարաբերական անդորրը պայմանավորված է հակառակորդի գործիքակազմի կիրառման անարդյունավետությամբ:
auroranews.am