Ադրբեջանը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ խոսնակ Վագիֆ Դերգյախլին, փոխանցում է Ինտերֆաքսը:
Բաքուն սպառնում է այդ քայլին գնալ, եթե Երևանը հարվածի Ադրբեջանի ռազմավարական օբյեկտներին, մասնավորապես՝ Մինգեչաուրի ջրամբարին:
Փաստացի Ադրբեջանը Հայաստանին սպառնում է միջուկային ահաբեկչությամբ: