Գյումրիում՝ 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել ներքև: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
«Երեխան սկզբում տեղափոխվել է Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, այնուհետև ռեանիմոբիլով տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Ունի համակցված վնասվածքներ, գանգի թաղի կոտրվածք, ներուղեղային արյունահոսություն, կրծքավանդակի սալջարդ, ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ, որովայնի սալջարդ և այլ վնասվածքներ։
Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Կոմայի մեջ է, միացված է արհետական շնչառության սարք։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- գրել է Դերձյանը։