«Հայաստանն, իհարկե, զավթիչ է։ Գիտեք, որ Հայաստանի զավթողականությունը տարիների, տասնյակ տարիների պատմություն ունի։ Նախիջևանը (հավանաբար շփոթում է Լեռնային Ղարաբաղի հետ․- խմբ․) բռնազավթված է, և Մինսկի եռյակը արդեն 25-30 տարի է՝ այս հարցը թողել է չլուծված, չի կարողացել լուծել։ Իհարկե, պարզ էր, որ հանգամանքները հենց նման զարգացում են ունենալու»,- նշել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը հավելել է, որ Թուրքիան «եղբայր Ադրբեջանին» միայնակ չի թողնի և մինչև վերջ կաջակցի։ «Այս ընթացքում ես խոսում եմ պարոն Ալիևի հետ, և երեկ Ադրբեջանից մի պատվիրակություն էին ուղարկել։ Պատվիրակությունը և մեր պաշտպանության նախարարն ու հրամանատարները համապարփակ քննարկումներ են արել։ Ես էլ իրենց հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Ինչպես եղել է Կովկասի պայքարում, այսօր էլ Ադրբեջանի և մեր ադրբեջանցի եղբայրների կողքին ենք և շարունակելու ենք նրանց կողքին լինել»,- հայտարարել է նա։