Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Ալիկ Մանուկյանի մահվան դեպքի առթիվ
Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Մանուկյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա.Մանուկյանը մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի(զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:
Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Ալիկ Մանուկյանի մահվան դեպքի առթիվՀուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ…
Опубликовано ՀՀ Քննչական Կոմիտե Суббота, 18 июля 2020 г.